Լրահոս

08.04.2011 00:27


Ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ

Ապրիլի 12-ին ՀՀ ԳԱԱ նախագահության փոքր դահլիճում տեղի կունենա հանդիսավոր գիտական նստաշրջան` նվիրված Յուրի Գագարինի կողմից իրականացված առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա հոբելյանին: Այն անցկացվում է համաձայն ՀՀ ԳԱԱ նախագահության և «Ռուսհամագործակցության» միջև կնքած հոբելյանական միջոցառումներին նվիրված պայմանագրի: Նիստին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գիտական հիմնարկների ներկայացուցիչներ, Ռուսաստանի դեսպանության և Ռուսաստանից ժամանած հյուրեր: Հանդիսավոր նիստը ժամը 11:00-ին կբացի ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռ.Մ. Մարտիրոսյանը, այնուհետև ողջույնի խոսքեր կասեն Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վ.Ե. Կովալենկոն և Հայաստանում “Ռուսհամագործակցության” ծրագրի ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովը, մասնակիցները կդիտեն Գագարինի թռիչքի մանրամասների մասին պատմող Հայաստանի Տիեզերագիտական ակումբի ղեկավար Ավետիք Գրիգորյանի համակարգչային փաստագրական ցուցադրությունը, կլսվեն տիեզերագնացության և տիեզերական աստղագիտության հետ կապված մի շարք գիտական զեկուցումներ, որոնցում հատկապես շեշտվում է հայերի մասնակցությունը տիեզերական ծրագրերին:

Այս խորագրի վերջին նյութերը