Լրահոս

08.04.2011 16:03


Լիբիայում զինված մարդիկ առևանգել են ռուս լրագրողներին

Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»–ն, «Комсомольская правда» թերթի հատուկ թղթակիցներն ու «НТВ» հեռուստաընկերության նկարահանող խումբն այսօր  առավոտյան լիբիական ապստամբների մոտ պատանդ են ընկել։

Այս մասին տեղեկացնում է թերթի  պշատոնական կայքը՝ հղում անելով հենց լրագրողներին, որոնք հասցրել են զանգ տալ խմբագրություն։

Թղթակիցներ Դմիտրի Ստեշինն ու Ալեքսանդր Կոցը հայտնել են, որ իրենց «НТВ» հեռուստաընկերության գործընկերների  հետ  Աջդաբիյա քաղաքի մոտակայքում առևանգել են լիբիական ընդդիմության ներկայացուցիչներն ու ինչ–որ տեղ են տանում, որից հետո կապը լրագրոնղների հետ ընդհատվել  է։

Ռուսասատանի ԱԳՆ–ն քայլեր  է ձեռնարկում «Комсомольской правда» թերթի լրագրողներին ազատելու համար։ Որոշ տվյալներով «НТВ» հեռուստաընկերության  լրագրողներին արդեն բաց են թողնվել;

Սա առաջին դեպքը չէ, որ Լիբիայում հարձակվում են արտասահմանցի լրագրողների վրա։ Վերջին շաբաթվա կորել են  «Agence France-Presse» գործակալության և «The New York Times» թերթի աշխատակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը