Լրահոս

04.08.2020 23:14


Գորիսի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է ծառից կախված 25-ամյա երիտասարդ տղայի դի

Գորիսի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է ծառից կախված 25-ամյա երիտասարդ տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային քննչական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը