Լրահոս

08.04.2011 19:12


Հրանտ Բագրատյան.«Միակ ելքը իշխանափոխությունն է»

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ  Բագրատյանը խոսել է երկրի տնտեսական վիճակի մասին։

Նա սկզբում խոսել է գազի  սակագնի մասին և նշել, որ  երբ ՀՀ նախագահը գնացել է Մոսկվա բանակցելու՝ իրենք չէին սպասում, որ ռուսները չեն թանկացնի գազը։ Ըստ Բագրատյանի՝ ռուսները Սերժ Սարգսյանին ամոթանք են տվել, որ Հայաստանում գազի գինը շատ ավելի են թանկացրել, քան  նախատեսված է, որի հետևանքով գազի  սպառման ծավալները Հայաստանում  նվազել են։

Նա նշել է, որ ՀԱԿ–ի՝ դեռևս մի քանի ամիսներ առաջ բարձրաձայնած խնդիրները այժմ որոշ պատագամավորներ  փորձում են ներկայացնել  խորհրդարանում։

Բագրատյանը նաև անդրադարձել է մենաշնորհներին և նշել, որ  մեր երկրում գոնե երկու բան պետք է էժան լիներ՝ կապն ու ավիացիան, քանի, որ  7 մլն հայ ապրում է դրսում, իսկ 3 մլն Հայաստանում։

–Շատ տարօրինակ է, օրինակ, որ  Կիև –Երևան տոմսն արժե 300 եվրո, իսկ Երևան–Կիևը՝ 500 եվրո։ Ավիացիան տրված է մեկ մարդու  ձեռքը՝ մոնոպոլիզացված է,–նշել  է նա։

Հրանտ Բագրատյանի  խոսքերով՝ մենատիրության տակ է նաև ավիավառելիքը։

–Ամբողջ Հայաստանի տնտեսույթունը գտնվում է 10 մարդու ձեռքում։ Մենք չունենք այլ ելք՝ միակ ճանապարհը իշխանափոխությունն է,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը