Լրահոս

08.04.2011 19:29


Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

–Մենք իշխանություններին առաջարկել էինք մի գործընթաց, որը թույլ կտար սահուն անցնցում կատարել ժողովրդի պահանջը։ Այդ շանսը մենք պետք է տայինք և այդ գործընթացի հնարավորությունը սպառված չէ։ Ցավոք, եթե սկզբում կային երկխոսության հրապարակային քայլեր, ապա վերջին շաբաթում դա արդեն ի չիք եղավ ու մեզ այլ ելք չի մնում, քան վճռական գործողություններով սթափեցնել այս իշխանություններին։ Կոչ ենք անում ժողովրդին այսօրվանից սկսել նախաձեռնություն համաժողովրդա–քաղաքցիական անհնազանդության արշավի ծավալման համար,– ՀԱԿ հանարահավաքի ժամանակ իր ելույթում ասել է Լևոն Զուրաբյանը։

Նա ազատության հրապարակ գնալ–չգնալու հարցով դիմել է ժողովրդին։ Որոշում է կահացվել գնալ Ազատության հրապարակ և այնտեղ նորից բանակցությունների մեջ մտնել ոստիկանության հետ։ Այս պահի դրությամբ հանրահավաքի մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ։ Լևոն Տեր–Պետրոսյանը Մատենադարանի մոտ ելույթ չի ունեցել։ Նա ելույթ կունենա Ազատության հրապարակում։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը