Մեկնաբանություն

05.08.2020 15:41


Փաշինյանը փախավ Ամուլսարից

Փաշինյանը փախավ Ամուլսարից

Ամուլսարի հանքի հարցը ոչ միայն ու ոչ այնքան բնապահպանական, որքան քաղաքական ու աշխարհաքաղաքական է դարձել։

Եթե նայենք, թե ովքեր են խառնված ակցիաներին ու ովքեր են փորձում դիվիդենտներ հավաքել, ջուր պղտորել, ամեն ինչ պարզ կդառնա։ Եթե մի տեղ տխրահռչակ Արման Բաբաջանյանն է, ուրեմն ամեն ինչ հասկանալի է ու միամտություն է հայկական շահ փնտրելը։

Բնապահպանական առումով ամեն ինչ պարզ է՝ եթե հանքը վնասում է Ջերմուկի ջրերին ու Սևանին, ապա չպետք է շահագործվի, իսկ եթե վտանգներ չկան, ապա հանքը չշահագործելը հանցագործություն է պետության, մեր տնտեսության ու բանակի դեմ։

Ամուլսարի հանքը ցույց տվեց Փաշինյանի գլխավորած կառավարության անգործությունը, անճարակությունը և անպատասխանատվությունը։

«Ժողովրդի» վարչապետը սկզբում ուզում էր դուր գալ հանքի ճանապարհը փակողներին ու չէր նկատում խայտառակությունը, հետո հասկացավ, որ թակարդն է ընկել, բայց արդեն ուշ էր։

Փաշինյանը չի կարողանում որոշում կայացնել, քանզի պոպուլիստ է ու վախկոտ («դուխով» գրությամբ գլխարկն այդ վախի ապացույցներից է)։ Պոպուլիզմը նրան ստիպում է դուր գալ բոլորին, իսկ վախը թույլ չի տալիս ներքին ցանկությունը՝ հանքի շահագործում թույլ տալը կյանքի կոչել։

Փաշինյանը վախենում է իր սորոսաթուրքական գործընկերներից ու խճճվել է։ Մի կողմից նրան դրսից ասում են, որ եթե հանքը չբացես, քեզ արբիտրաժ քարշ կտանք, իսկ մյուս կողմից ոչ ֆորմալ ձևով իրենց 5–րդ շարասյանն ուղղորդում են հանքի բացման դեմ բողոքի գործողությունների։ Դա է պատճառը, որ նա չի կարողանում քայլ անել, քանզի պոպուլիզմի տեղ չկա՝ չես կարող այնպիսի որոշում կայացնել, որը կբավարարի բոլոր «ժողովուրդներին»։ Արդյունքում տուժում է Հայաստանը, տուժում է ՀՀ քաղաքացին, իսկ դրսի ուժերն իրենց մուտիլովկաներով են զբաղված։

Նիկոլը Հայաստանը դարձրել է դրսից ուղղորդվող մուտիլովկաների թատերաբեմ, իսկ ՀՀ «հպարտ» քաղաքացիներին՝ մանիպուլյացիաների օբյեկտ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը