Լրահոս

09.04.2011 10:18


Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում վերացրել են «Համասի» հրամանատարներից մեկին

Գազայի հարավային հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները վերացրել են մի ավտոմեքենա, որի մեջ զոհվել են «Համաս» շարժման հրամանատարներից մեկն ու նրա երկու թիկնապահները։

«ՌԻԱ Նովոստի»–ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով պաղեստինյան բժիշկներին։ Տեղի ունեցածի կապակցությամբ Իսրայելի ռազմական հրամանատարության կողմից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չկա։

Այս խորագրի վերջին նյութերը