Լրահոս

09.04.2011 12:59


ԱՄՆ–ի 800 հազ. պետծառայող ստիպված չի լինի անժամկետ արձակուրդ գնալ

ԱՄՆ–ի 800 հազ. պետծառայող ստիպված չի լինի անժամկետ արձակուրդ գնալ

ԱՄՆ Սենատի ներքին պալատի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ու Բարաք Օբամայի վարչակազմին հաջողվել է բյուջեի ծախսերի կրճատման հարցում համաձայնության գալ մինչև 2011թ. գանձարանային ժամանակահատվածի ավարտը։ Այս մասին տեղեկացնում է «Agence France-Presse»։

Եթե կողմերին չհաջողվեր մինչև ապրիլի 9–ը բյուջեի չափաբաժինների վերաբերյալ  համաձայնության գալ, ապա աշխատանքային շաբաթը սկսվելուն պես մոտ 800 հազ. պետական ծառայող ստիպված կլիներ անժամկետ արձակուրդ գնալ։ Բյուջեի նմանատիպ ճգնաժամ ԱՄն–ում եղել է մեկ էլ 1995թ.։

Հանրապետականները, ովքեր ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատում մեծամասնություն են կազմում, պնդում էին մեծ չափերով կրճատել բյուջեի ծախսերը։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Հանարապետական Ջոն Բեյները և նախագահ Բարաք Օբաման միայն հայտարարել են, թե հաջողվել է համաձայնության գալ բյուջեի ծախսերի կրճատման հարցում, սակայն չեն մանրամասնել, թե խոսքը ինչ գումարների մասին է։

Օբաման միայն հայտնել է, որ որոշ կրճատումներ բավական ցավոտ են եղել, և ավելի նպաստավոր պայմաններում ինքը դրան չէր գնա։

Դեմոկրատական կուսակցության 2 ներկայացուցիչ իրենց հերթին, հայտնել են, թե կողմերին հաջողվել է համաձայնության գալ բյուջեն 38,5 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով կրճատելու շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը