Աշխարհ

15.08.2020 21:40


Աղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա. արքայազնը կարգադրել է թռչնին չանհանգստացնել (տեսանյութ)

Աղավնին բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա. արքայազնը կարգադրել է թռչնին չանհանգստացնել (տեսանյութ)

Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը հայտնի է վայրի բնության ներկայացուցիչների նկատմամբ մեծ սիրով: Նա հաճախ սոցկայքերում ուշագրավ լուսանկարներ է հրապարակում տարբեր կենդանիների հետ:

Այդ հրապարակումների մեջ Luxury Launches-ն առանձնացրել է վերջին տեսանյութերից մեկը, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ թռչնակը բույն հյուսել թագաժառանգի շքեղ Mercedes-AMG G 63 մեքենայի վրա:

Թագաժառանգը պարզել է, որ աղավնին բույն է հյուսել տևական ժամանակ ստվերում կայանված մեքենայի ծածկի վրա:

Արքայազն Համդանը ոչ միայն չի քանդել բույնը, այլև կարգադրել է մեքենայի շուրջ կարմիր, սպիտակ նախազգուշացնող ժապավեններ կապել, որպեսզի ոչ ոք մեքենային չմոտենա: Բացի այդ, նա կայանատեղիի բոլոր աշխատակիցներին կարգադրել է տարածքից հեռու մնալ ու չանհանգստացնել 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա բույն հյուսած աղավնուն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը