Լրահոս

11.04.2011 17:44


Լիբիացի ապստամբները կրակը կդադարեցնեն միայն Քադաֆիի հեռանալուց հետո

Լիբիացի ապստամբները կրակը կդադարեցնեն միայն Քադաֆիի հեռանալուց հետո

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Ազգային խորհրդի մամլո քարտուղար Մուստաֆա Գերիանիին, հաղորդում է, որ Լիբիայի ապստամբները քննարկելու են  Աֆրիկյան Միության առաջարկը, սակայն կրակը կդադարեցնեն միայն Լիբիայի առաջնորդ Քադաֆիի հրաժարականից հետո։

«ՌԻԱ նովոստի»–ն, մեջբերելով «Ռոյթերս» գործակալությանը, գրում է. «Լիբիական ազգը հստակ հասկացրել է, որ Քադաֆին պետք է վայր դնի իր լիազորությունները, բայց մենք կքննարկենք ԱՄ առաջարկն ու կպատասխանենք»։

Ավելի վաղ Աֆրիկյան Միության անվտանգության ու խաղաղության գործերով հանձնակատար Ռամթան Լամամրան հայտարարել էր, որ նախօրեին Լիբիայի ղեկավարության ու ԱՄ պատվիրակության միջև կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև իշխանությունից Քադաֆիի հեռանալու հնարավորության հարցը։

Լամամրայի խոսքերով՝ Լիբիայի հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզը, որն առաջարկել է Աֆրիկյան Միությունն ու ընդունվել է Քադաֆիի կողմից, ներառում է կրակի անհապաղ դադարեցում, ազգային երկխոսության հաստատում, Լիբիայի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների պաշտպանություն և կարիքավորներին մարդասիրական օգնության ցուցաբերում։

Այս խորագրի վերջին նյութերը