Լրահոս

12.04.2011 09:23


Ապրիլի 14-15-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը

Ապրիլի 14-15-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովը` նվիրված 2010թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Մաթեմատիկական և տեխնիկական (հաշվետու զեկուցող` Ն.Հ. Առաքելյան), Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի (հաշվետու զեկուցող` Յու.Ս. Չիլինգարյան), Բնական գիտությունների (հաշվետու զեկուցող` Վ.Պ. Հակոբյան), Քիմիական և Երկրի մասին գիտությունների (հաշվետու զեկուցող` Ա.Հ. Մանթաշյան) և Հայագիտության և հասարակական գիտությունների (հաշվետու զեկուցող` Վ.Բ. Բարխուդարյան) բաժանմունքների տարեկան հաշվետու ժողովները տեղի կունենան ապրիլի 14-ին (սկիզբը` ժամը 10-ին): Իսկ ապրիլի 15-ին (սկիզբը ժամը 10-ին) ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում կկայանա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը: Օրակարգում` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադ. Ռ.Մ. Մարտիրոսյանի զեկուցումը ՀՀ ԳԱԱ 2010թ. գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար ակադ. Ա.Ա. Շահինյանի զեկուցումը ՀՀ ԳԱԱ 2010թ. գիտակազմակերպական գործունեության մասին, տարեկան արդյունքների քննարկում, զեկուցումներ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն ակադ. Մ.Բ. Պիոտրովսկու և ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն Տ.Կ. Զարգարյանի կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը