Լրահոս

12.04.2011 10:38


ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. «Մենք պետք է մեր ներդրումն ունենանք հակամարտությունների կարգավորման հարցում»

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար. «Մենք պետք է մեր ներդրումն ունենանք հակամարտությունների կարգավորման հարցում»

ԵԽԽՎ ընդլայնված գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան ԵԽ գլխավոր քարտուղար Տյոբորն Յագլանդին հարցրել է. «Կրո՞ղ է Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ 1416 բանաձևի կատարման ճանապարհին, որը պահանջում է ազատել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները, դրական դերակատարություն ունենալ, և պե՞տք է նման դերակատարություն ունենա, ըստ ձեզ»։

Հարցին ի պատասխան` գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե այն ամենը, ինչի մասին խոսում է Գանիրա Փաշաևան, փաստ է.

–Կարծում եմ, որ մենք չենք կարող բավականաչափ աշխատել «սառեցված հակամարտությունների» տարածաշրջանում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Մենք լուրջ արդյունքների ու առաջընթացի չենք հասել այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ մենք պետք է մեր ներդրումն ունենանք այդ հակամարտությունների կարգավորման հարցում։ Այնպես, ինչպես մենք դա արեցինք, թեկուզ և ոչ մեծ չափերով, ռուս–վրացական հակամարտության ընթացքում մարդու իրավունքների մթնոլորտի վստահության պաշտպանության ճանապարհին։ Կարծում եմ, ԵԽ–ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի այդ տարածաշրջաններում վճռականություն դրսևորելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը