Լրահոս

12.04.2011 10:58


Վաշինգտոնի քաղաքապետը ձերբակալվել է բողոքի գործողությանը մասնակցելու համար

Վաշինգտոնի քաղաքապետը  ձերբակալվել է բողոքի գործողությանը մասնակցելու  համար

Ապրիլի 11–ին Կապիտոլիումը պահպանող ոստիկանները ձերբակալել են Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյային։

Նրա հետ ձերբակալվել են նաև Կոլումբիայի շրջանի ՏԻՄ խորհրդի 5 անդամ՝ ներառյալ նախագահ Քվամե Բրաունը։

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»–ն, բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են Սենատի մերձակայքում գտնվող շինության մոտ անցկացվող բողոքի գործողությանը, որի ժամանակ շուրջ 200 պաշտոնյաներ և հասարակական գործիչներ փակել են ճանապարհը։

Նրանք բողքել են ընդդեմ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի որոշման, ըստ որի նրանք փոխզիջումներ են արել Բարաք Օբամայի աշխատակազմին՝ կապված 2012թ. ֆինանսական բյուջեի հաստատման հետ։

Այս խորագրի վերջին նյութերը