Աշխարհ

21.08.2020 21:15


«Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել». Էրդողան

«Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։

Նա նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում հորատումների է կատարել, որի ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հայտնաբերվել են միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։

Նա վստահեցրել է, որ հայտնաբերված գազը 2023թ-ին թուրք ժողովրդին կմատակարարեն։ Ըստ Էրդողանի՝ հայտնաբերված գազը Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը