Լրահոս

12.04.2011 16:32


Էննի Լենոքսին «Արծաթե բանալի» են շնորհել

Էննի Լենոքսին «Արծաթե բանալի» են շնորհել

Երաժշտության ասպարեզում  նշանակալի ներդրման համար բրիտանացի երգչուհի, «Eurythmics» դուետի նախկին անդամ Էննի Լենոքսին «Արծաթե բանալի» (Silver Clef award) պատվավոր մրցանակ է շնորհվել։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն։ Մրցանակի բաշխման արարողությունը տեղի կունենա հուլիսի 1–ին Լոնդոնում։

«Արծաթե բանալի» բարեգործական մրցանակաբաշխությունը սահմանվել է 1976թ., երեխաներին և մեծահասակներին երաժշտական թերապիայի միջոցով բուժող «Nordoff-Robbins» կազմակերպության համար գումար հավաքելու նպատակով։ Այս մրցանակին ավելի վաղ արժանացել էին այնպիսի հայտնի երաժիշտներ և խմբեր, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Դևիդ Բոուին, Սթինգը, Էլթոն Ջոնը, Ռոբերթ Փլանթը, Էրիկ Քլեփթոնը, «Pink Floyd»–ը, «Aerosmith»–ը և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը