Աշխարհ

26.08.2020 12:06


Քիմ Քարդաշյանը հրապարակել է երկու դուստրերի նոր լուսանկարները՝ հայտնելով, որ իրենց կազմակերպած մինի-ֆոտոսեսիան «լավ ավարտ չի ունեցել»

Քիմ Քարդաշյանը հրապարակել է երկու դուստրերի նոր լուսանկարները՝ հայտնելով, որ իրենց կազմակերպած մինի-ֆոտոսեսիան «լավ ավարտ չի ունեցել»

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը զվարճալի ֆոտոշարքով ցուցադրել է, թե ինչպես է ավարտվել իր երկու դուստրերի՝ յոթամյա Նորթի և երկամյա Չիկագոյի ֆոտոսեսիան, գրում է Daily Mail-ը։

39-ամյա Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է երկու դուստրերի նոր լուսանկարները՝ հավելելով, որ իրենց կազմակերպած մինի- ֆոտոսեսիան, մեղմ ասած, «լավ ավարտ չի ունեցել»։

«Իմ աղջիկները ցանկանում էին այս ցանկապատի վրա նստած միասին ֆոտոսեսիա անել։ Թերթեք նկարները, որպեսզի տեսնեք, թե այն ինչով ավարտվեց»,-գրել է իրապատում շոուի աստղը։

Լուսանկարներից մեկում կանաչ ծառերի դիմաց՝ փայտե ցանկապատին նստած Նորթը և Չիկագոն ժպտում են տեսախցիկին։ Մյուս լուսանկարում յոթամյա Նորթը քրոջը փորձում է սովորեցնել, թե ինչ դիրք ընդունի լուսանկարվելու համար։ Իսկ ահա վերջին լուսանկարում փոքրիկները կորցրել են հավասարակշռությունը և հայտնվել գետնին։

Աղբյուրը՝ tert.am

Funny moment: Kim Kardashian shared an adorable new Instagram post of how a mini photo shoot for her daughters North and Chicago went literally off the rails on Tuesday'My girls wanted to do a photo shoot together sitting up on this rail,' Kim captioned her Instagram. 'Swipe to the right to see how it ended'

She's in charge: As the photos progress, it's clear North is art directing this impromptu photo shoot and is seen giving direction to her little siblingAlmost there! In one funny snap, North is trying to get Chicago to made a kissy face like she is making but all her sister does is smile and stick her tongue out

'It didn't end well,' the mother of four joked on Twitter as she shared a blurry picture of the girls in the grass

Այս խորագրի վերջին նյութերը