Աշխարհ

27.08.2020 10:14


Մինսկում «ՕՄՈՆ»-ը ցրել է մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին. 20 մարդ ձերբակալվել է (տեսանյութ)

Մինսկում «ՕՄՈՆ»-ը ցրել է մայրաքաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին. 20 մարդ ձերբակալվել է (տեսանյութ)

Մինսկում «ՕՄՈՆ»-ի ստորաբաժանումները ցրել են քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներին, բողոքի հերթական ցույցն անցկացնել պատրաստվող ընդդիմության 20 աջակից էլ ձերբակալվել է, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ ուժայինները մտել են Անկախության հրապարակ, հավաքված մարդկանց մի մասը փախուստի է դիմել, հատուկ ստորաբաժանումներն էլ շրջափակել են հրապարակը:

Դեպի հրապարակ տանող կենտրոնական պողոտան կիսով չափ փակվել է, որից որոշ ժամանակ անց հրապարակից ոստիկանական ավտոբուսների շարասյուն է շարժվել:

Նախորդ օրվա համեմատ՝ այսօր ավելի քիչ են եղել ցուցարարները. նրանց թիվը հասել է շուրջ 500-ի:

Հաղորդվում է նաև, որ Մինսկում այս ժամերին բջջային կապի որոշակի խափանումներ են նկատվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը