Աշխարհ

27.08.2020 10:22


Մեսսիի ապագան կանդրադառնա Լուիսի վրա. Սուարեսի ներկայացուցիչ

Մեսսիի ապագան կանդրադառնա Լուիսի վրա. Սուարեսի ներկայացուցիչ

Փաստաբան Ալեխանդրո Բալբին, «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ներկայացուցիչը, խոսել է կատալոնական ակումբում իր հաճախորդի հետագա կարիերայի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին պատրաստվում է լքել թիմը:

«Մեսսիի ապագան կանդրադառնա Լուիսի վրա, քանի որ նրանք լավագույն ընկերներ են: Սա վերաբերում է խաղադաշտում և դրանից դուրս հարցերին: Նրանք սիրում են միմյանց որպես եղբայրներ, նրանք անբաժան են, միշտ միասին:

Առաջարկների հոսքերը թափվում են բոլոր ուղղություններից, քանի որ նա աշխարհի լավագույն գոլահարներից մեկն է:

Պետք է հաշվի առնել «Բարսելոնայի» որոշումը, որը կարող է ամբողջովին մարզական չլինել: Նրա ընտանիքն ապրում է Բարսելոնայում: Սա սովորական իրավիճակ չէ, երբ ֆուտբոլիստների մեծ մասը պարզապես կարող է հավաքվել և հեռանալ: Նա ստիպված կլինի այդ հարցը լուծել իր ընտանիքի հետ»,-ասել է Բալբին TyC Sports-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը