Լրահոս

13.04.2011 13:58


«Deep Purple»–ի և «Black Sabbath»–ի մասնակիցները «սուպեր» խումբ են հավաքել

«Deep Purple»–ի և «Black Sabbath»–ի մասնակիցները «սուպեր» խումբ են հավաքել

«Deep Purple»–ի երգիչ Յան Գիլանը և «Black Sabbath»–ի կիթառահար Թոնի Այոմին «Whocares» անունով բարեգործական «սուպեր» խումբ են ստեղծել։ Այս մասին հաղորդում է «Undercover»։

Նախագծում են նաև «Iron Maiden»–ի թմբկահար Նիկո Մաքբրեյնը, «Deep Purple»–ի նախկին ստեղնահար Ջոն Լորդը, «HIM»-ի կիթառահար Միկո Լինդսթրոմը և «Metallica»–ի նախկին բաս կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը։

Մայիսի 6–ին խումբը կթողարկի «Out Of Mind» և «Holy Water» երկու ստեղծագործություններից կազմված նոր ձայնասկավառակը։ Յան Գիլանի և Թոնի Այոմիի «Out of My Mind» երգի պրոմո–տեսահոլովակն արդեն հասանելի է «YouTube»–ում (http://7or.am/archives/47502):

«Whocares»–ի երաժշտության վաճառքից ստացած ամբողջ գումարը փոխանցվելու է Գյումրիի մանկական երաժշտական դպրոցի վերականգմանը, որին Գիլանը և Այոմին արդեն երկար ժամանակ է, ինչ օգնում են։ 2010թ. նրանք դպրոցի աշակերտներին նոր երաժշտական գործիքներ էին ուղարկել։ «Whocares»–ի CD տարբերակին նաև կցվելու է Գյումրիի դպրոցի մասին պատմող 40-րոպեանոց վավերագրական ֆիլմ։

Այս խորագրի վերջին նյութերը