Լրահոս

13.04.2011 15:07


ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ՀԱԿ–ՀՀԿ պայմանավորվածություն չկա՞

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ ՀԱԿ–ՀՀԿ պայմանավորվածություն չկա՞

Մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կա՞ արդյոք պայմանավորվածություն իշխանությունների և ՀԱԿ–ի միջև՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե ինքը կտրականապես հերքում է այդ լուրերը։

–Ոչ մի նման բան գոյություն չունի։ Ավելի՛ն՝ երկրում ծավալվում է անհաշտ պայքար մի կողմից բռնապետության, մյուս կողմից ժողովրդի ազատագրական շարժման միջև։ Սա է պատկերը։ Այս շարժումը կհամարի, որ ինքը  հասել է իր նպատակին, երբ  Հայաստանում կձևավորվի կատարելապես լեգիտիմ իշխանություն,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը