Լրահոս

13.04.2011 18:13


Ավտոմեքենաների տեխզննման վերաբերյալ ԱԺ–ում լսումներ են սպասվում

Այսօր ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը բարձրացրել է կառավարության ընդունած՝ ավտոտեխզննման կտրոնների տրամադրմանը վերաբերող որոշման հարցը՝ նշելով, թե այն հակասում է ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը։

Հարցին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե իրենք արձանագրել են, որ տեխզննման ոլորտում կա լրջագույն կոռուպցիոն ռիսկ, ինչպես նաև բացահայտվել են, որ տեխզննման կտրոնները կայանների կողմից տրվում են առանց տեխզննում իրականացնելու։ Նա նշել է, որ կառավարության որոշումը չի հակասում օրենքին, որովհետև օրենքի դրույթները չեն վերացվել, այլ ամրագրվել ենք որոշակի գործառույթներ, այն է՝ տեխզննման կայանների մեջև պետք է լինի մրցակցություն, նրանք պետք է պատշաճ ծառայություններ մատուցեն քաղաքացիներին։

Արա Նռանյանն վարչապետին ու ԱԺ–ին առաջարկել է այս հարցի շուրջ լսումներ կազմակերպել, և Տիգրան Սարգսյանն առաջարկն ընդունել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը