Աշխարհ

03.09.2020 19:20


«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու

«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու

«Գահերի խաղի» շոուրաններներ Դևիդ Բենիոֆը և Դ.Բ.Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ են նկարահանելու «Երեք մարմինների առաջադրանքը» չինական ֆանտաստիկ եռերգության հիման վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News-ը: Ստեղծագործության հեղինակը Լյու Ցիսինն Է:

Նրանում պատմվում Է այլմոլորակային քաղաքակրթության հետ մարդկության առաջին շփման մասին: Սցենարիստներն իրենք մամուլի տեղեկագրում այդ գիրքը համարել են ամենահավակնոտ գիտական ֆանտաստիկան, որն իրենց վիճակվել Է կարդալ:

«Ամեն բան սկսվում Է երկնագույն փոքր մոլորակի վրա կյանքից եւ ավարտվում աշխարհի հեռավոր մասերում: Մենք չենք համբերում մինչեւ որ այդ պատմությունն Էկրանի համար հարմարեցվի»,-հայտարարել են Բենիոֆը և Ուայսը:

Նախագծի ևս մեկ սցենարիստը կդառնա Ալեքսանդր Վուն («Ահաբեկչություն»):

Գրքի հեղինակը նույնպես ժապավենի արտադրությանն Է հետեւելու որպես խորհրդատու: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում կրեատիվ թիմին, որն զբաղվելու Է հեռուստաԷկրանի համար «Երեք մարմինների առաջադրանքի» հարմարեցմանը»,-հայտարարել Է Ցիսինը: 2019 թվականի օգոստոսին «Գահերի խաղի» սցենարիստները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որ կոնտենտ են արտադրելու բացառապես սթրիմինգային ծառայության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը