Լրահոս

14.04.2011 10:14


Անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 6-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի  2  դեպք,  1-ը բացահայտվել է:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 75 դեպքից բացահայտվել է 67-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը, խարդախության 31 դեպքից՝ 30-ը, իսկ  արձանագրված խուլիգանության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 35 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 8,    խարդախության` 1   և գողության 8  դեպք:Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար.  69 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը