Աշխարհ

03.09.2020 22:20


Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, բազմամյա պարտավորագիր են ստորագրել Netflix-ի հետ

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, բազմամյա պարտավորագիր են ստորագրել Netflix-ի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգանը, որոնք ապրում են Կալիֆոռնիայում, բազմամյա պարտավորագիր են ստորագրել ֆիլմերի և սերիալների արտադրող Netflix ընկերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը:

Ենթադրվում Է, որ Netflix-ը Հարիի և Մեգանի պրոդյուսերական ընկերությանը (վերջերս Է ստեղծվել և դեռ անվանում չունի) կվճարի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի, հեռուստաշոուների և երեխաների համար հաղորդումների դիմաց:

«Մենք անհավատալիորեն հպարտ ենք, որ նրանք (Հարին և Մեգանը) Netflix-ն ընտրել են որպես իրենց ստեղծագործական տուն: Մենք անհամբերությամբ են սպասում այն պահին, որպեսզի նրանց հետ պատմություններ ներկայացնենք, որոնք կլինեն կենսահաստատ եւ կմեծացնեն ըմբռնումն ամբողջ աշխարհի տարբեր լսարանների միջև»,-հայտարարել Է ընկերության համաղեկավար Թեդ Սարանդոսը:

Netflix-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել պարտավորագրի ֆինանսական պայմանները: Netflix ընկերությունը հիմնադրվել Է 1997 թվականին ԱՄՆ-ում: Վճարովի տեսածառայության լսարանը նախատեսված Է աշխարհի ավելի քան 190երկրների մոտավորապես 130 միլիոն օգտատերերի համար: Ներկայում, բացի կոնտենտ տրամադրելուց, Netflix-ն արտադրում Է իր սեփական ֆիլմերը, սերիալները և հեռուստահաղորդումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը