Լրահոս

14.04.2011 13:03


Հավաքների ազատության օրենքի նախագիծն ընդունվեց

Հավաքների ազատության օրենքի նախագիծն ընդունվեց

Ապրիլի 14-ի ՀՀ ԱԺ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քվեարկության է դրվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որն ընդունվել է կողմ 76, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ:  Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր նոյեմբերի 10-ը սահմանել ՏԻՄ օր:

3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ, ձայների` կողմ 64, դեմ 5 հարաբերակցությամբ ընդունվել է նաև «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծն ու դրան կից օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության ներկայացրած «Հանարային ծառայությունների մասին օրենքի» նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվերակել: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն դեմ է քվերակել 4 հիմնական պատճառով` օրինագիծն ուղղված չէ Սահմանադրության 30.2 կետի ամբողջական իրացմանը, չնայած կառավարության հայտարարությանը, հանրային ծառայության միասնական ռազմավարությունն օրենքում  չկա, նախագծով, ըստ էության ստեղծվում է հակակոռուպցիոն մարմին ու ՀՅԴ պահանջն է եղել, որ այդ մարմնում ներկայացված լինի ընդդիմությունը և չորրորդ պատճառը` նախագծում իրավական բազմաթիվ հակասություններ  կան:

Օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է կողմ 66, դեմ 12, ձեռնպահ 2 ձայների հարաբերակոցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը