Աշխարհ

06.09.2020 11:19


Նախիջևան է այցելել Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատարը

Նախիջևան է այցելել Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հրամանատարը

Թուրքական բանակի խոշորագույն զորամիավորումներից մեկի՝ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակի հարամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը Նախիջևանում հանդիպել է Նախիջևանի ղեկավար Վասիֆ Թալիբովին և Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուստաֆաևին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Նշվում է, որ թուրք զինվորականը Նախիջևան է այցելել համատեղ զորավարժությունների շրջանակներում: Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ 3-րդ բանակը պատասխանատու է Թուրքիայի տարածքի արևելյան ուղղության համար, և հենց այս բանակի ստորաբաժանումներն են ներգրավվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:

Նշենք նաև, որ Նախիջևան այցից առաջ Շարաֆ Օնգայը օգոստոսի 31-ին այցելել էր Նախիջևանին սահմանակից Թուրքիայի Իգդիր նահանգ, եղել այնտեղ տեղակայված զորամասերում՝ 3-րդ բանակի 1-ին մեխանիզացված բրիգադում: Հենց այս բրիգադն է մասնակցում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը