Լրահոս

15.04.2011 09:11


Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունը դեմ են Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատժելուն

Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունը դեմ են Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատժելուն

Ֆրանսիայի կառավարությունն ու նախագահ Նիկոլա Սարկոզին դեմ են հանդես գալիս Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունմանը։ Today's Zaman–ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ օրինագծի ընդունումը չի հանդիսանում անհրաժեշտություն։ Որպես որոշման հիմնավորումներից բերվում է այն փաստարկը, թե Ֆրանսիան դեռևս 2001թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և որ ֆրանսիական օրենքներով արգելվում է ազգային հողի վրա բռնությունը, ատելությունն ու արժանապատվության ոտնահարումը։ Հայտարարության մեջ նաև ընդգծված է, թե Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսության բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, քանի որ խաղաղ երկխոսությունը կարող է օգնել առավել ճիշտ հասկանալ, թե ինչ է տեղի ուեցել՝ թուլացնելով առկա լարվածությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մինչև 2012թ. կայանալիք նախագահական ընտրությունները, քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծը։

Այս խորագրի վերջին նյութերը