Լրահոս

12.09.2020 18:05


Լինա տատի արկածները․ 86-ամյա հայուհին Instagram-ի աստղ է դարձել

Լինա տատի արկածները․ 86-ամյա հայուհին Instagram-ի աստղ է դարձել

Լինա Արտեմովնան Instagram-ում հայտնի է @armeniangrandma անունով(անգլերենից թարգմանաբար՝ «հայ տատիկ»)։ Նա հայուհի է՝ Բաքվից, բայց 1989թ-ից բնակվում է Ռուսաստանում՝ Մոսկվայում։

Սրամիտ և խելացի տատիկի էջում հրապարակումներն անում է Լինա Արտեմովնայի թոռնուհին՝ Անուլյան։ Աղջիկն ակտիվորեն կիսվում է տատի հետ նամակագրության սքրինշոթներով և զանազան տեսանյութերով։ Դրանցում գլխավոր հերոսուհին շատ ուղիղ խոսում է այս կամ թեմայի շուրջ։

Իր պրոֆիլում Լինա Արտեմովնան ակտիվորեն մեկնաբանում է ժամանակակից նորաձևությունը։ Վերջին հրապարակումներից մեկում հայ տատիկը քննադատում է ժամանակակից թրենդները։ Նրա կարծիքով՝ դրանցում բացակայում է գունային բազմազանությունը։


Բացի հագուստի թրենդներից, հայ տատիկը յուրացրել է նաև մեկ այլ թվային թրենդ՝ վիրտուալ դիմակները։

Չնայած իր 86 տարիներին(թեև իրականում մեր հերոսուհին շատ ավելի երիտասարդ է երևում) Լինա Արտեմովնան հասցրել է փորձարկել գրեթե բոլոր ինստա-դիմակները։ Եվ պետք է նշել, որ դրանցով հիանալի տեսք ունի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը