Լրահոս

17.09.2020 14:20


Լոռու մարզում ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին

Լոռու մարզում ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ալեքսանդր Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վարորդ Ա. Հարությունյանը ծառայում է ոստիկանության Բազումի բաժնում որպես օպերլիազոր:

Այս խորագրի վերջին նյութերը