Լրահոս

10.04.2009 16:56


Լևոն Զուրաբյան. «Ցեղասպանության ճանաչմանը լրջագույն վնաս է հասցվում»

Լևոն Զուրաբյան. «Ցեղասպանության ճանաչմանը լրջագույն վնաս  է հասցվում»

-Այս պահին եղած տպավորությունն այն է, որ իրականում  մի պրոցես է գնում, որը Սերժ Սարգսյանն ուղղակի օգտագործում է Արևմուտքի հավանությունը ստանալու՝ ներքին քաղաքական բռնաճնշումներ կատարելու համար,- ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ գնահատելով հայ-թուրքական հարաբերություններում նախագահի վարած քաղաքականությունը։

«... քանի որ սա ընդամենը օգտագործվում է, և ամբողջ նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանը հասնի նրան, որ Արևմուտքը աչքերը փակի բռնաճնշումների վրա, ապա մենք չենք կարող դրական վերաբերվել նման մոտեցումներին։

Լևոն Զուրաբյանի հավաստմամբ, իրական արդյունքն այն է, որ ցեղասպանության ճանաչմանը լրջագույն վնաս  է հասցվում.

-Հղում կատարելով այդ հաշտեցման պրոցեսի ծավալման վրա, փաստորեն ցեղասպանության ճանաչման գործը մի կողմ են դնում։ Ստացվում է, որ ցեղասպանության ճանաչման գործին վնասելու գնով Սերժ Սարգսյանն ուժեղացնում է իր դիրքերը՝ ընդդիմությանը ճնշելու համար։ Դա մեր կողմից միայն կարող է դատապարտելի լինել,-ասել է ՀԱԿ համակարգողը։

 

Այս խորագրի վերջին նյութերը