Լրահոս

18.04.2011 09:49


Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարարը

Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան ապրիլի 18-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: ՀՀ պաշտպանության նախարարությունում  տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր նախատեսված է նաև Վրաստանի պաշտպանության նախարարի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

Այս խորագրի վերջին նյութերը