Աշխարհ

28.09.2020 18:48


«Կոչ եմ անում համաշխարհային միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կանխել Ադրբեջանի հետագա ռազմական ագրեսիան». Սիրուշո (լուսանկար)

«Կոչ եմ անում համաշխարհային միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կանխել Ադրբեջանի հետագա ռազմական ագրեսիան». Սիրուշո (լուսանկար)

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում անգլերեն գրառում է արել`փորձելով միջազգային հանրությանն իրազեկել է Արցախի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունների մասին:

«Երեկ վաղ առավոտյան Ադրբեջանը վերջին տարիների ամենամեծ գրոհը սկսեց Արցախի վրա` սահմանի ամբողջ երկայնքով: Լայնածավալ բռնություններ և վնասներ են հասցվել քաղաքացիական բնակեցված տարածքներին` ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտի գնդակոծվելը: Արցախի ողջ բնակչության կյանքն իրական սպառնալիքի տակ է:

Կոչ եմ անում համաշխարհային միջազգային հանրությանը և մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կանխել հետագա ռազմական ագրեսիան, որը կվտանգի ավելի շատ կյանքեր, և կոչ եմ անում օգնել վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք կանգնած ենք մեր զինվորների կողքին»,-գրել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը