Լրահոս

19.04.2011 13:59


Զատկին ձուն չի՞ թանկանա

Զատկին ձուն չի՞ թանկանա

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների ազգային ասոցիացիայի մոնիթորինգի և մարքետինգի հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը հայտարարել է, թե Հայաստանի ձվի շուկայում ոչ մի խնդիր չի եղել մինչև 2011թ. Ամանորի նախատոնական օրերը։

–Սա իր պատճառն ունի, երբ անցած տարի մինչև ամառ ձուն շուկայում իրացվում էր ինքնարժեքից ցածր, և սա կործանարար ազդեցություն թողեց ձվի արտադրության վրա։ Հայաստանում մարդիկ այն դժվար  պայմաններում արտադրություն դրեցին, ու զարգացել էր այդ ոլորտը, շուկան էլ կայունացել էր, բայց ամռան այդ գործընթացը  բերեց իր ցավալի հետևանքին՝ մարդիկ չդիմացան մրցակցությանն ու փակվեցին,–ասել է նա։

Անդրադառնալով Զատկին ձվի  թանկացման հավանականությանը՝ Ֆրունզե Հայթյանը հայտարարել է, թե որպես փորձագետ կարծում է, թե այդ օրերին թանկացումներ չեն սասվում։

Սպառողների ազագային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ հայտարարել է, թե ինքը հանդիպել է և՛ ՀՀ գյուղատնտեսության նախարարի, և՛ Թռչնաբույծների միության նախագահի հետ, ովքեր հավաստիացրել են, որ Զատկին ոչ մի խնդիր չի լինի ո՛չ գների հետ կապված, ո՛չ էլ ձվի քանակի հետ կապված։

–Թռչնաբույծների միության նախագահի հաղորդած տվյալներով՝ հնարավոր է, բայց դա դեռ հաստատ չէ, որ մենք ունենանք տեղական արտադրության 1 մլն հատ ձվի պակաս, բայց արդեն շատ  վաղուց պայամանավորվածություններ կան, որ  այդ 1 մլն ձուն կներկրվի, կլինի մեր պահուստային ֆոնդում։ Եթե տեղական ձուն չբավարեց, ապա պահուստային ֆոնդից կտրվի շուկա, և մարդիկ ոչ մի խնդիր չեն ունենա,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը