Լրահոս

01.10.2020 11:03


Մեր ամբողջ կռիվը՝ մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, հայոց լեզուն պահելու ուղղությամբ է. Մանսուրյան (տեսանյութ)

Մեր ամբողջ կռիվը՝ մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, հայոց լեզուն պահելու ուղղությամբ է. Մանսուրյան (տեսանյութ)

Մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն սեպտեմբերի 27-ից սկսված Արցախի պատերազմի առնչությամբ իր խոսքն է հղել։

«Մեր ամբողջ կռիվը մեր տունը, հողը, այգին, ավանդույթը, սրբությունը, Հայոց լեզուն պահելու ուղղությամբ է։ Ես մի շաբաթ առաջ չէի պատկերացնի մեր այսքան զորավոր լինելու իրողությունը։ Գալիս է պահը և տեսնում ես, որ ժողովուրդը դառնում է մեկ ընտանիք, հարազատ ընտանիք. սրանք երևան եկան մի քանի օրում, մի քանի թշնամական համազարկերի արդյունքում գոյացավ այս հրաշալի բռունցքները։ Այնքան անսովոր է, այնքան մարդկայնորեն անընդունելի այն պահից, երբ մեկը կարող է քնած մարդուն կանցնահարել և նրան իշխանությունը հերոս համարի. սա պատմության մեջ եզակի ստորության, նողկանքի արտահայտություն կարող է լինել։ Այս բաները խորթ են հային, որն ընդամենը իր տունը, սրբությունը, իր հողը պահպանելու խնդիր ունի»,-ասել է մեծանուն կոմպոզիտորը։

Տիգրան Մանսուրյանը հույս է հայտնել, որ հայ ժողովրդի համար այս պատմական պահը բարիով կվերջանա. «Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով, հոգով մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք։ Թող կամոքն Աստծո բարիով վերջանա հայ ժողովրդի համար այս պատմական պահը և անցնենք մեր գոյութունական մեր հաջորդ փուլը, նորից շինարարական գործունեություն, նորից առօրեական կյանք՝ իր բոլոր էջերով։ Ես հավատում եմ այդ վաղվա օրվան»։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը