Լրահոս

01.10.2020 12:15


Հատկապես հիմա խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը․ ԱԱՏՄ հորդորը՝ տնտեսավարողներին

Հատկապես հիմա խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը․ ԱԱՏՄ հորդորը՝ տնտեսավարողներին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթների շրջանակում շարունակում է ստուգայցերը տնտեսվարողների մոտ` դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը՝ սահմանված ՀՀ ԱՆ N 17 նորմատիվ հրամանով։

«Ամուր սահմանը պետք է ամուր թիկունք ունենա, ուստի տեսչական մարմինը տնտեսվարողներին խնդրում և հորդորում է հատկապես ռազմական դրության այս ժամանակահատվածում առավել զգոն լինել, խստագույնս պահպանել համավարակի կանխման անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրությունում:

Կառավարությունը, համավարակով պայմանավորված, սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Այս խորագրի վերջին նյութերը