Լրահոս

01.10.2020 19:51


Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը

Քիչ առաջ լույս աշխարհ եկավ Արցախից Երևան եկած փոքրիկ Արթուրը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը հայտնում է, որ ԲԿ-ի ծննդատանը քիչ առաջ լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը:

«Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:

«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,-նշում է նորածնի մայր Էլլադա Կարապետյանը: Հանձին Արթուրի` առողջություն եւ անհոգ մանկություն պատերազմների արդյունքում բնականոն կյանքի ռիթմը փոխած բոլոր երեխաներին, համբերություն մայրերին»,-հայտնում է ԲԿ-ն։

Այս խորագրի վերջին նյութերը