Լրահոս

01.10.2020 22:29


Ադրբեջանն օգտագործել է մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանն օգտագործել է մարդասիրական իրավունքով արգելված կասետային ռումբեր. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներ և մեթոդաբանություն է կիրառելու փաստերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Բեգլարյանն ասաց, որ ՄԻՊ-ը փաստահավաք գործունեության ընթացքում հայտնաբերել է կասետային հրթիռներ:

«Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով արգելված են, հատկապես քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ կիրառելու առումով: Որոշ դեպքերում վիրավորումները արձանագրվել են հենց կասետային զենքերից, որոշ դեպքերում առկա եղել չպայթած կասետային զենքեր` ներառյալ բավականին մեծ չափով Ստեփանակերտում, ինչը լրացուցիչ երկարաժամկետ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության հանդեպ»,-ասաց Բեգլարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը