Լրահոս

02.10.2020 15:47


Յուլիա Չիչերինայի ամուսինը պատմել է՝ ինչպես են ընկել ադրբեջանական ԱԹՍ հարվածի տակ

Յուլիա Չիչերինայի ամուսինը պատմել է՝ ինչպես են ընկել ադրբեջանական ԱԹՍ հարվածի տակ

Երգչուհի Յուլիա Չիչերինան չի տուժել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական անօդաչու սարքերի հարվածների ժամանակ:

Դեպքի մանրամասները ներկայացրել է նրա ամուսինը՝ Սուհրաբ Ռաջաբովը, որը նրա հետ էր, հաղորդում է «Подъем» հրատարակությունը:

«Թվում է՝ ամեն ինչ կարգին է: Վնասվածք չկա: Դրանք (անօդաչու թռչող սարքեր) այժմ շրջում են, մենք դեռ չենք հասել, սարքերը շատ են»,-ասել է Ռաջաբովը:

Նա ավելացրել է, որ զույգը հակամարտության գոտի է եկել որպես «կամավոր»:

Ուրբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չիչերինան կրակի տակ է ընկել: Երկու ժամ առաջ նա հրապարակել է մի լուսանկար, որում հայտնվել էր սաղավարտով և զրահաբաճկոնով՝ Հայաստանի զինված ուժերի տարբերանշաններով:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը