Լրահոս

02.10.2020 21:41


Վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, փաստաթղթեր, ուղևորվել դեպի մերձակա պաշտպանական կառույցները. ԱԻՆ պաշտոնյան հիշեցնում է՝ ինչ անել օդային տագնապի դեպքում

Վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, փաստաթղթեր, ուղևորվել դեպի մերձակա պաշտպանական կառույցները. ԱԻՆ պաշտոնյան հիշեցնում է՝ ինչ անել օդային տագնապի դեպքում

Օդային տագնապ ազդանշանը տրվում է շչակներով, միասնական տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։

«Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել ձեզ հետ առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր, առանց խուճապի մատնվելու ուղևորվեք դեպի մերձակա պաշտպանական կառույցները»,-ասաց Էդան Սնգրյանը։

Նա նշեց, որ դրսում գտնելու դեպքում պետք է անհապաղ գնահատել իրավիճակը, առանց խուճապի մատնվելու որոշել ամենաապահով տարածքը, ուղևորվել պաշտպանական կառույցները։

Տրանսպորտային միջոցներում գտնվողներին էլ ԱԻն պաշտոնյան հիշեցրեց՝ անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցները, դուրս գալ տրանսպորտային միջոցներից և հնարավորինս կարճ ճանապարհով ուղևերվել մերձակա պաշտպանական կառույցները։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը