Լրահոս

03.10.2020 09:34


Հանուն հայրենիքի պաշտպանության՝ հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ

Հանուն հայրենիքի պաշտպանության՝ հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ

«Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությամբ ուսանող Դավիթ Օհանյանը և Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սերգեյ Բենիամինյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին»,-նշված է համալսարանի հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը