Շատ ակտիվ, կազմակերպված տղա էր. զոհված զինծառայող Աշոտ Խաչատրյանի կուրսեցին պատմում է՝ մշտապես կապի մեջ են եղել, զորամասից զանգահարել, խոսել է
Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված, 2001 թվականի ծնված Աշոտ Խաչատրյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ և անցել ծառայության: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց իր կուրսեցին՝ Դանիելա Զանազանյանը: Նա նշեց, որ մշտապես կապի մեջ են եղել Աշոտի հետ և զորամասից զանգահարել, խոսել է:
«Շատ ակտիվ, կազմակերպված տղա էր, բոլորիս հույս էր տալիս, որ կընդունվենք: Իր մայրն էլ էր մեզ հետ ընդունելիության քննություններին եկել և ասում էր՝ դուք կընդունվեք, մյուս տարի ես էլ ձեզ հետ ուսանող եմ դառնալու, տղայիս ճանապարհեմ բանակ, ես էլ եմ ընդունվելու համալսարան»,-պատմեց Դանիելան և նշեց, որ վերջին անգամ խոսել է խաղաղ ժամանակ: