Լրահոս

20.04.2011 16:24


Կուսումնասիրվի Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը

Կուսումնասիրվի Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը

Միջուկային հանրության մշակած նախագծով ԵՄ անդամ երկրներին առաջարկվում է իրականացնել «սթրես թեստ» ատոմակայանների անվտանգության խոր ուսումնասիրության համար։ Այս նախագիծը մշակվել է «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարից հետո։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ իրենք հակված են ստուգելու Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը՝ ավելի խորացված ուսումնասիրությունների միջոցով։ Կդիտարկվի արտաքին գործոնների՝ երկրաշարժերի, փոթորիկների ազդեցությունը: Վերլուծությունը կտևի երեք ամիս, իսկ արդյունքները կներկայացվեն Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեին։ Մոտ ապագայում Հայաստան կգա ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը և  մայիսի 15-ից մինչև հունիսի 1–ը կդիտարկի ԱԷԿ–ի շահագործման անվտանգությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը