Լրահոս

20.04.2011 16:43


«Ռեալ»–«Բարսելոնա» դիմակայություն՝ Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչում

«Ռեալ»–«Բարսելոնա» դիմակայություն՝ Իսպանիայի արքայական գավաթի եզրափակչում

Այսօր երեկոյան տեղի կունենա Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչը, ուր միմյանց հետ են հանդիպելու երկու ոխերիմ մրցակիցները՝ Մադրիդի «Ռեալ»–ն ու «Բարսելոնա»–ն։ Հանդիպումը կկայանա Հայաստանի ժամանակով 00։30–ին։

Հիշեցնենք՝ արքայական ակումբը կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել «Սևիլիա»–ին, իսկ «Բարսելոնա»–ն՝ «Ալմերիա» ակումբին։

Մինչ այսօր «Ռեալն» ու «Բարսելոնան» հինգ անգամ արդեն հանդիպել են Իսպանիայի գավաթի եզրափակչում: Այս դիմակայությունը, ինչպես և նրանց միջև առաջին խաղը, կայանալու է «Մեստալիա» մարզադաշտում: Հինգ դիմակայություններում կատալոնյան ակումբի ֆուտբոլիստները երեք հաղթանակ են տոնել:

Նշենք, որ «Ռեալ»–«Բարսելոնա» եզրափակիչ հանդիպման նախաշեմին «Ադիդաս» ընկերությունը տեսահոլովակ է պատրաստել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը