Լրահոս

20.04.2011 17:03


Լիբիայի արտգործնախարար. «Պատրաստ ենք վճռել Քադաֆիի ճակատագիրը, եթե դադարեցվեն օդային հարվածները»

Լիբիայի արտգործնախարար. «Պատրաստ ենք վճռել Քադաֆիի ճակատագիրը, եթե դադարեցվեն օդային հարվածները»

Հղում անելով «BBC»–ին՝ «gazeta.ru» կայքը գրում է, թե Լիբիայի արտաքին գործերի նախարար Աբդուլ Աթի Օբեյդին ասել է՝ լիբիական կառավարությունը կարող է համաձայնել ընտրություններ անցկացնել, ինչպես նաև հարցում անցկացնել երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետագա ճակատագրի վերաբերյալ, եթե դաշնակիցները դադարեցնեն օդային հարվածները։

–Եթե դադարեցվեն օդային հարվածները, մենք պատրաստ ենք վեց ամիս անց ՄԱԿ–ի վերահսկողության ներքո ընտրություններ անցկացնել,–հայտարարել է Օբեյդին։

Լիբիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ քննարկման կարող են դրվել այն բոլոր հարցերը, որոնք հուզում են Լիբիայի քաղաքացիներին, այդ թվում և Քադաֆիի՝ որպես երկրի առաջնորդի, հետագա ճակատագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը