Լրահոս

21.04.2011 00:05


Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարի ուղիները կատարելագործվու՞մ են

Թափառող կենդանիների ստերիլիզացմամբ և քնեցմամբ զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն տեխնիկապես վերազինվում է. ընկերությունն ԱՄՆ-ից ներկրել է թափառող կենդանիների տեղափոխման համար նախատեսված գերժամանակակից տրանսպորտային միջոց, որը կահավորված է թափառող կենդանիների դեմ պայքարի հատուկ սարքավորումներով, սառեցման, տաքացման համակարգերով։

«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ-ն մասնագիտացված կառույց է, որը 2006 թվականից Երևան քաղաքի վարչական շրջանում իրականացնում է թափառող կենդանիների ստերիլիզացիա, 2008-ից նաև՝ վնասազերծում (քնեցման եղանակով)։

«Յունիգրաֆ Իքս»-ն ունի տարածաշրջանում եզակի կլինիկա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով: Կլինիկայում աշխատում են փորձառու մասնագետներ, անասնաբույժներ, վիրաբույժներ: Կլինիկա տեղափոխված բոլոր կենդանիները ենթարկվում են հետազոտության: Մակաբույծների առկայության դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ համապատասխան դեղամիջոցների օգտագործմամբ: Տարբեր հիվանդությունների նկատմամբ (կատաղություն, ժանտախտ և այլն) կատարվում են նաև պատվաստումներ: Քնեցվում են այն կենդանիները, որոնք ծեր են, վարակակիր, բուժման ենթակա չեն և դրսևորում են ագրեսիվ, հարձակվողական վարք:

Ընկերությունում հերթափոխով աշխատող խմբերն արձագանքում են օրվա ընթացքում վարչական շրջաններից 57-57-68 հեռախոսահամարին ստացված ահազանգերին:

Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարի ուղիները տարեցտարի կատարելագործվում են: Մշտապես ուսումնասիրվում է միջազգային փորձը և ներդրվում Հայաստանում, ինչն օգնում է ավելի արդյունավետ դարձնել պայքարը թափառող կենդանիների դեմ։

Հսկայական աշխատանք է տարվում ամբողջ մայրաքաղաքում։ Սակայն, այդուհանդերձ, կան գործոններ, որոնք չեն նպաստում ցանկալի արդյունք ունենալուն։ Դրանցից առաջինը, թերևս, այն է, որ թափառող կենդանիների դեմ հետևողական պայքար պետք է տարվի ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետության տարածքում։ Հակառակ դեպքում կենդանիների հոսքը Երևան կանխել հնարավոր չէ։ Հաջորդ հանգամանքը, որ կնպաստի խնդրի լուծմանը, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ կատարելն է, օրենսդրական դաշտի կատարելագործումը, ինչպես նաև կոմերցիոն նպատակներով կենդանիներ բազմացնող կազմակերպությունների և անհատների նկատմամբ վերահսկողության սահմանումը։

«Յունիգրաֆ Իքս» ՍՊԸ

Այս խորագրի վերջին նյութերը