Լրահոս

21.04.2011 10:15


Միկլոշկո և Չառնոգուրսկի` Սլովակիան պետք է կանգնած լինի հայ ժողովրդի կողքին Արցախի համար պայքարելու հարցում

Ապրիլի 19-ին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված էկումենիկ պատարագին և Հայոց ցեղասպանությունը խորհրդավորող խաչքարին ծաղկեպսակի մատուցման արարողությանը մասնակցել են Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին և մի շարք պատգամավորներ, Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մի շարք երկրների դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ: Սլովակիայի հեռուստատեսությանը տրած կարճ հարցազրույցի ընթացքում ԱԽ փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին հայտարարել է, որ ինքն երջանիկ է, որ Սլովակիան ԱԽ իր նախագահության օրոք՝ 2004թ-ին, ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը և օրինակ ծառայեց ԵՄ մի շարք երկրներին՝ համանման բանաձևեր ընդունելու հարցում: Ըստ նրա հայ ժողովրդի միացյալ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է օրինակ ծառայի սլովակ ժողովրդին և աշխարհի շատ ժողովուրդների` որպես հանուն արդարության ու հանուն մարդկության համար կարևոր իդեաների պայքարելու փաստ: Միջոցառմանն իրենց ելույթներում պարոն Միկլոշկոն և Չառնոգուրսկին նշել են, որ Սլովակիան պետք է կանգնած լինի հայ ժողովրդի կողքին նաև Արցախի համար պայքարելու հարցում, քանզի հայ ժողովրդի գլխին փորձությունները դեռևս շարունակվում են ու դրանք փորձություններ են ողջ քրիստոնեա աշխարհի համար:

Միջոցառման կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանն էլ ասել է, որ  պայքարը ցեղասպանության ճանաչման գործում շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու պահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը