Լրահոս

21.04.2011 10:23


Լիբիայում զոհվել է հայտնի բրիտանացի լրագրող Թիմ Հետերինգտոնը

Լիբիայում զոհվել է հայտնի բրիտանացի լրագրող Թիմ Հետերինգտոնը

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Լիբիայում զոհվել է հայտնի բրիտանացի լրագրող Թիմ Հետերինգտոնը, ով շրջափակված Միսրատ քաղաքում լուսաբանում էր իրադարձությունները։

Դեռևս չհաստատված տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թվում նաև մի ամերիկացի թղթակից կա։ Եվս երկու լրագրող վիրավորվել են, որոնցից մեկը, Միսրատում գտնվող բժիշկների խոեսքերով, նույնպես բրիտանացի է։

Ականատեսները պատմում են, որ լրագրողների խումբը լիբիական բանակի նպատակային գնդակոծման զոհ է դարձել։

Թիմ Հետերինգտոնը հայտնի է որպես այս տարի «Օսկար» մրցանակաբաշխությանը ներկայացված  Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ «Рестрепо» վավերագրական ֆիլմի համառեժիսոր։ Իսկ անցած տարի Հետերինգտոնը 4 անգամ դարձել է տարվա լավագույն միջազգային լուսանկարի հեղինակի դափնեկիր։

Այս խորագրի վերջին նյութերը