Լրահոս

21.04.2011 11:08


Գագիկ Մելիքյան. «Բասեսկուի հայտարարությունը հարիր չէ ԵՄ անդամ որևէ պետության նախագահի»

Մեկնաբանելով Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի Բաքվում արած հայտարարությունը, որ արցախյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց, որ նման հայտարարությունները հարիր չեն ԵՄ անդամ որեւէ պետության նախագահի, որը, փաստորեն, հակասում է, ոչ միայն ԵԱՀԿ եւ ԵՄ շրջանակներում Ռումինիայի արտահայտած դիրքորոշմանը, այլեւ Մինսկի Խմբի բանակցային գործընթացի տրամաբանությանը:

Մելքյանը նկատեց նաեւ, որ ժամանակակից Ռումինիան ձեւավորվել է բարդ պատմաքաղաքական պայմաններում, երբ ռումինական ժողովուրդը գտնվում էր օտար լծի տակ: Հետեւապես այդ երկրի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի զգայուն տարածաշրջանի նկատմամբ ինչպիսին Հարավային Կովկասն է՝ չմոռանալով անկասկած սեփական պատմությունը եւ սեփական ժողովրդի ազատագրական պայքարը:

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ պատահական չէ, որ նման անպատասխանատու վերաբերմունք Բասեսկուն ցուցաբերում է նաեւ եվրոպական  եւ մի միաջազգային հարցերի նկատմամաբ, եւ ԵՄ-ում Տրայան Բասեսկուն վերածվել է անցանկալի անձի, որին քչերն են ցանկանում հանդիպել, եւ նա խիստ քննադատության թիրախ է  ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ Եվրոպայում:

Այս խորագրի վերջին նյութերը