Լրահոս

21.04.2011 12:35


Ավտոմեքենան՝ Հրազդան գետում

Ապրիլի 20-ին՝ժամը 23.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝Հրազդանի կիրճում` Փոքր Մհեր փողոցի թիվ 24/1 հասցեի (՛՛Փոքր Մհեր՛՛ կրթահամալիր) հարակից տարածքում, գետն անցնելիս ավտոմեքենա է լռվել-մնացել գետի մեջ, ջրի մակարդակը բարձրանում է, չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով):

Փրկարարների ուժերով «ՎԱԶ-2121» մակնիշի 55 ՕԼ 990 պետհամարանիշի  ավտոմեքենայից անվնաս ափ են դուրս բերվել վարորդ,1987թ.-ին ծնված Գ.Գասպարյանը  և ուղևոր,1986թ.-ին ծնված Է.Կարանֆիլյանը :

Այս խորագրի վերջին նյութերը