Քաղաքական

09.10.2020 07:52


Հարևան բռնապետին դեռ շատ խոր և ծանր հիասթափություններ են սպասվում, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախն Ադրբեջանի հետ կապված է ընդամենը աշխարհագրական դիրքով. Վահրամ Պողոսյան

Հարևան բռնապետին դեռ շատ խոր և ծանր հիասթափություններ են սպասվում, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախն Ադրբեջանի հետ կապված է ընդամենը աշխարհագրական դիրքով. Վահրամ Պողոսյան

Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու։

Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը